Կարևոր իրադարձություններ

Էգեյան ծովում լարվածություն է առաջացել Հունաստանի ու Թուրքիայի միջև

30 Ապրիլ, 2016 16:20
Էգեյան ծովում լարվածություն է առաջացել Հունաստանի ու Թուրքիայի միջև

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Էգեյան ծովում լարվածություն է առաջացել Հունաստանի ու Թուրքիայի միջև: Այդ մասին հայտնել է հունական www.protothema.gr կայքը:

Վերջինիս հաղորդմամբ` լարվածությունն առաջացել է Հունաստանի ու Թուրքիայի առափնյա պահպանման ծառայությունների միջև: Թուրքական լրատվամիջոցը հայտնել է, թե հույն ձկնորսները մուտք են գործել թուրքական ջրեր, ինչից հետո գործին միջամտել են երկու երկրների առափնյա պահպանման ծառայությունները:

Նրանց մոտորանավակները մոտ երկու ժամ կանգնած են մնացել դեմ դիմաց, ինչից հետո վերադարձել են իրենց տարածքային ջրեր, որով և վերջ է տրվել լարվածությանը: Միջադեպը գրանցվել է Հիոս (թուրքական անվանումը` Սաքըզ) կղզու մոտ:

 

Լրահոս

Դիտել ավելին