Կարևոր իրադարձություններ

Մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

30 Ապրիլ, 2016 15:15
Մայիսի 1-ին Երևանում կկայանա Yerevan Spring Run բարեգործական վազքի մրցույթը

Հարգելի համաքաղաքացիներ,

 Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի կիսամարաթոնի թիմի և «Հայ մայրեր» ՀԿ հետ համատեղ մայիսի 1-ին մայրաքաղաքում կանցկացվի Yerevan Spring Run մրցույթը:

 Վազքուղին մեկնարկելու և անցնելու է Հրազդանի կիրճով։ Նախատեսված է 3 մրցատարածություն՝ 10կմ, 5կմ և հատուկ երեխաների համար` 1կմ։ Վազքը կապահովվի ժամանակակից պրոֆեսիոնալ թայմինգի սարքավորումներով։

 Մրցույթը բարեգործական է, և ստացված ողջ հասույթն ուղղվելու է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների՝ «Հայ մայրեր» ՀԿ-ում ընդգրկված 11 ընտանիքներին:

 Մրցույթին մասնակցելու համար կարող եք գրանցվել www.yerevan21.am կայքում։ Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 500 հոգի։ Հարկ է նշել, որ մասնակցության համար արդեն իսկ գրանցվել են վազորդներ՝ 11 երկրից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լրահոս

Դիտել ավելին