Կարևոր իրադարձություններ

Մարսելի հրեաները սինագոգը վաճառել են մուսուլմաններին. այն կվերածվի մզկիթի

30 Ապրիլ, 2016 14:51
Մարսելի հրեաները սինագոգը վաճառել են մուսուլմաններին. այն կվերածվի մզկիթի

 

Ֆրանսիական Մարսել քաղաքի հրեական համայնքը քաղաքի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը վաճառել է «Ալ Բադր» մուսուլմանական մշակութային ասոցիացիային։ Սինագոգը կվերածվի մզկիթի, հայտնում է Yahoo News-ը։

 

«Վերջին 20 տարում մենք ականատեսն ենք եղել հրեա բնակչության տեղափոխմանը քաղաքի այլ թաղամասեր։ Ես դրական եմ վերաբերում շենքի վաճառքին։ Աստված մեկն է բոլորի համար»,- ասել է Մարսելի հրեական խորհրդի ղեկավար Ցվի Ամարը։

 

Շենքի գնումը մուսուլմանական ասոցիացիային արժեցել է 400.000 եվրո։ «Ալ Բադրը» հետաքրքրված էր շենքի գնմամբ, քանի որ նույն փողոցում գտնվող մզկիթը չի տեղավորում բոլոր այցելուներին։

 

«Օր Տորա» սինագոգը կառուցվել է 1960-ականներին, երբ Ալժիրից Ֆրանսիայի հարավ են տեղափոխվել բազմաթիվ հրեաներ։

 

Ցվի Ամարը հայտնել է, որ քաղաքի հրեական համայնքը բարգավաճում է, իսկ վերջին երեք  տասնամյակում սինագոգների թիվը 32-ից հասել է 58-ի։
 

 

Լրահոս

Դիտել ավելին