Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    524
    530

  • EUR

    620,5
    632,5

  • RUB

    6,74
    6,98

Կարևոր իրադարձություններ

Հնարավո՞ր է կտրուկ հրաժարվել թուրքական ապրանքներից. «Հիմա ես կրում եմ հայրենի արտադրության կոշիկներ»

30 Ապրիլ, 2016 13:52
Հնարավո՞ր է կտրուկ հրաժարվել թուրքական ապրանքներից. «Հիմա ես կրում եմ հայրենի արտադրության կոշիկներ»

Թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան և հայ զբոսաշրջիկների այցելությունները Թուրքիա արգելելու առաջարկը ՕԵԿ պատագամավոր Լևոն Դոխոլյանի անձնական նախաձեռնությունն էր, և ոչ թե Հայկական Վերածնունդ կուսակացության: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է կտրուկ հրաժարվել թուրքականից, որը նաև աշխատատեղեր է ապահովում:

«Այդ առաջարկն ՕԵԿ խմբակցության անունից էլ չէր: Յուրաքանչյուր պատգամավոր ազատ է իր առաջարկների մեջ»,- ասաց Հ.Մարգարյանը` որպես «դրական կոչ» ու «ազնիվ քայլ» բնորոշելով Դոխոլյանի առաջարկը:

Թե կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում, պատգամավորը նշեց, որ պետք է ավելի շատ խթանել տեղական արտադրողին, որպեսզի ավելի մատչելի գնով վաճառեն: Ըստ նրա` ոչ թե չի կարելի հրաժարվել թուրքականից, այլ պետք է գնորդն էլ նախընտրի տեղականը, լինի դա հագուստ, կոշկեղեն, թե սնունդ:

«Օրինակ` հիմա ես կրում եմ հայրենի արտադրության կոշիկներ»,- նկատեց պատգամավորը:

 

Լրահոս

Դիտել ավելին