Կարևոր իրադարձություններ

Դաշինքը ավելի շուտ մահացած է, քան կենդանի. The Week-ը ՆԱՏՕ-ի մասին

30 Ապրիլ, 2016 13:52
Դաշինքը ավելի շուտ մահացած է, քան կենդանի. The Week-ը ՆԱՏՕ-ի մասին

ՆԱՏՕ-ն արտաքինից դեռևս շարունակվում է գործել և նույնիսկ պլանավորում է ընդլայնվել, սակայն կազմակերպության գոյությունը վաղուց դարձել է անիմաստ, քանի որ դաշինքի հենց անդամներն են տրամադրված նրա դեմ, գրում է The Week-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքը ապրում է ծանր ժամանակներ: Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը ակտիվորեն դաշնակիցներին քարոզում է պաշտպանության ծախսերը մեծացնել`գոնե մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը, նրա կոչերը ավելի հաճախ անտեսվում են: 2015 թվականին Գերմանիան ծախսել է իր ՀՆԱ-ի ընդամենը 1.2 տոկոսը, Իտալիան` 1 տոկոսից ավելի քիչ, իսկ Ֆրանսիան` 1.8 տոկոսը, նշում է պարբերականը:

Ընդ որում՝ ռազմական բյուջեի կրճատումը դաշինքի խնդիրներից ամենափոքրն է: ՆԱՏՕ-ի համար ավելի սարսափելի աղետ է հանդիսանում այն փաստը, որ Եվրոպան ավելի հաճախ է դեմ հանդես գալիս կոլեկտիվ ինքնապաշտպանության գաղափարին, ընդգծել է հոդվածի հեղինակը:

Հետազոտության համաձայն` Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին դեմ է ՆԱՏՕ-ի մյուս երկրների, օրինակ՝ Լեհաստանի կամ Մերձբալթյան երկրների պաշտպանության համար գերմանացի զինվորականներ ուղարկելուն: Նույն իրադրությունն է նաև Իտալիայում և Ֆրանսիայում:

ՆԱՏՕ-ի կառուցվածքները` զորքերը և ղեկավարությունը դեռևս գոյություն ունեն, սակայն առանց անդամ երկրների կողմից այն խոստումների աջակցության, որոնք նրանք տալիս են Արևելյան Եվրոպային: ՆԱՏՕ-ից մնացել է միայն տեսքը, իսկ իրականում դաշինքը մինչև հիմքը քանդվել է, ընդգծում է պարբերականը:

«Հնարավոր է, դաշինքը, ըստ էության, արդեն մահացած է»,- եզրակացնում է հոդվածի հեղինակը:

 

Լրահոս

Դիտել ավելին