Կարևոր իրադարձություններ

Եվրոպական 6 երկիր հանդես է եկել հօգուտ Շենգենի սահմաններին վերահսկողության երկարաձգման

30 Ապրիլ, 2016 13:38
Եվրոպական 6 երկիր հանդես է եկել հօգուտ Շենգենի սահմաններին վերահսկողության երկարաձգման

Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի իշխանությունները հանդես են եկել հօգուտ մայիսի կեսից սահմանների մասին Շենգենյան կանոնադրության նախատեսված կանոնների շրջանակներում սահմանային վերահսկողության երկարաձգման: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:

Համապատասխան գրավոր առաջարկն ուղարկվել է Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմմերմանսին և ներքին գործերի ու միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Մասնավորապես, այդ երկրներն առաջարկել են սահմանային վերահսկողությունը երկարաձգել առնվազն կես տարով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ վերահսկել միգրանտների հոսքերը:

«Մենք Ձեզ կոչ ենք անում առաջարկը մտցնել Եվրոպական խորհուրդ, որպեսզի ԵՄ անդամ երկրները, եթե դա անհրաժեշտ կհամարեն, կարողանան մայիսի 13-ից երկարաձգել կամ վերահսկողություն սահմանել Շենգենյան գոտու ներքին սահմանների վրա»,- ասվում է նամակում:

Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ կարող է հաստատել այդ միջոցի ներդրումը, նշում է պարբերականը:

 

Լրահոս

Դիտել ավելին