Կարևոր իրադարձություններ

Սանչեսը կդառնա Արսենալի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

27 Հոկտեմբեր, 2015 15:46
Սանչեսը կդառնա Արսենալի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Լոնդոնի «Արսենալը» շարունակում է բանակցությունները թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

Ինչպես հայտնում է «Goal.com»-ը, չիլիացին ցանկանում է դառնալ «Արսենալի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ներկա դրությամբ իր աշխատավարձը կազմում է շաբաթական 130 հազար ֆունտ ստերլինգ. դա 3-րդն է «Արսենալում»: Սանչեսից շատ վաստակում են Մեսութ Օզիլը և Թեո Ոուլքոթը՝ շաբաթական 140 հազար ֆունտ ստերլինգ:

Ըստ պարբերականի՝ «Արսենալը» պատրաստ է Սանչեսի աշխատավարձը բարձրացնել՝ դարձնելով առաջինը թիմում: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականը:

 

Լրահոս

Դիտել ավելին