Կարևոր իրադարձություններ

Գիտնականները բացահայտել են յուրահատուկ գիսաստղ՝ բաղկացած «երկրային» նյութից

30 Ապրիլ, 2016 13:12
Գիտնականները բացահայտել են յուրահատուկ գիսաստղ՝ բաղկացած «երկրային» նյութից

Օորտա ամպից Երկրի կողմ թռչող յուրահատուկ «անպոչ» C/2014 S3 գիսաստղը ստեղծվել է Արեգակնային համակարգի ներքին հատվածի առաջնանյութից, որի ուսումնասիրությունը կօգնի հասկանալ՝ ինչպես է ծնվել Երկիրը: Այս մասին ասվում է Science Advances ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականներն այս բացահայտումն արել են՝ հետևելով տարբեր գիսաստղերի, որոնք պարբերաբար բացահայտում է PAN-STARRS ավտոմատ համակարգը:

Երբ գիտնականներն ուսումնասիրել են դրա քիմիական կազմը՝ հետևելով, թե ինչպես է լույսն արտացոլվել C/2014 S3-ի մակերևույթից, պարզվել է, որ այն բաղկացած է մոտավորապես նույն միացություններից, ինչ S-դասի աստղակերպերը, որոնք մեծամասամբ կազմված են կայծքարային ապարներից: Այդպիսի աստղակերպերը, ինչպես այսօր կարծում են գիտնականները, կազմված են մոտավորապես նույն ապարներից, ինչ Երկիրը:

C/2014 S3-ի մակերևույթին ջրի և գազերի ոչ մեծ քանակը և դրա քիմիական նմանությունը Երկրին ու աստղակերպերին իր հերթին խոսում է այն մասին, որ այն, հնարավոր է, ծնվել է Արեգակնային համակարգի ներքին հատվածում մոլորակների հետ միաժամանակ: Որոշ ժամանակ անց այն հսկա մոլորակների ձգողականության ազդեցությամբ նետվել է Օորտա ամպ:

Այդպիսով, դրա ուսումնասիրությունը կարող է օգնել հասկանալ՝ ինչից է բաղկացած եղել առաջնային նյութը, որից «թրծվել է» Երկիրը և Արեգակնային համակարգի ներքին հատվածի 3 մյուս մոլորակները, բացահայտել դրա առաջացման այլ գաղտնիքներ ևս:

1423316748

 

Լրահոս

Դիտել ավելին