Կարևոր իրադարձություններ

Թրամփն աջակցում է ԴԱԻՇ-ի ուղղությամբ ռուսական օդային հարվածներին

27 Հոկտեմբեր, 2015 15:46
Թրամփն աջակցում է ԴԱԻՇ-ի ուղղությամբ ռուսական օդային հարվածներին

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն աջակցում է Սիրիայում ԴԱԻՇ-ի օբյեկտների ուղղությամբ ռուսական ռմբակոծություններին: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը պետք է նույնն անի:

Ինչ վերաբերում է ԱՄՆ ժամանած սիրիացի փախստականներին՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը նրանց հետ կուղարկեր Եվրոպա: Ըստ Թրամփի՝ նրանք կարող են դառնալ «բոլոր ժամանակների մեծագույն տրոյական ձին»:

 

Լրահոս

Դիտել ավելին