Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը

30 Ապրիլ, 2016 12:59
Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը, գրում է РИА Новости-ն` գերմանական Die Welt-ին հղումով։


«Թուրքիան ժողովրդավարական քաղաքական զարգացման առումով լավագույն ճանապարհով չի գնում»,- հայտարարել է Շուլցը Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
 

Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայում ուժեղացել են լրագրողների, ընդդիմադիրների և արվեստի գործիչների հանդեպ հետապնդումները, իսկ քրդերի հետ հակամարտությունը նոր թափ է առել։

 

«Այս կոնֆլիկտում Թուրքիան չի կարող հաղթել ռազմական ճանապարհով: Այն պետք է լուծվի խաղաղ միջոցներով»,- ասել է Շուլցը:
 

Ընդ որում՝ եվրոպացի պաշտոնյան անհրաժեշտ է համարել ԵՄ-ի և Թուրքիայի միջև համագործակցությունը ներգաղթյալների հոսքի դեմ պայքարում։

 

Լրահոս

Դիտել ավելին