Կարևոր իրադարձություններ

Facebook-ի դեմ հայց են ներկայացրել, որպեսզի Ցուկերբերգին թույլ չտան ամբողջությամբ վերահսկել սոցցանցը

30 Ապրիլ, 2016 12:53
Facebook-ի դեմ հայց են ներկայացրել, որպեսզի Ցուկերբերգին թույլ չտան ամբողջությամբ վերահսկել սոցցանցը

 

Facebook Inc ընկերության բաժնետերերից մեկը դատարան է դիմել` նպատակ ունենալով կանգնեցնել ընկերության` С դասի նոր բաժնետոմսերի թողարկման նախագիծը, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

 

Նշվում է, որ տվյալ քայլն ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգին թույլ կտա վաճառել սովորական բաժնետոմսերի մեծ մասը` միաժամանակ պահպանելով լիակատար վերահսկողությունը ընկերության նկատմամբ: 

Գործակալության տվյալներով, հայցը խմբային է, այսինքն դրան կարող են միանալ  Facebook-ի բոլոր բաժնետերերը: Հայցվորը, որի անունը չի բարձրաձայնվում, համարում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը նոր բաժնետոմսերի թողարկման որոշում կայացնելուց առաջ  «չի սակարկել» Ցուկերբերգի հետ, որպեսզի «իր համար նշանակալի ինչ-որ բան ստանա» Ցուկերբերգին ընկերության նկատմամբ լիակատար վերահսկողություն տրամադրելու դիմաց:  

«С դասի արժեթղթերի թողարկումը նույնն է, թե Ցուկերբերգին միլիարդավոր դոլարների արժողությամբ բաժնետոմսեր նվիրեն, որի համար նա ոչինչ չի», — ասել է հայցվորը:

 

Լրահոս

Դիտել ավելին