Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    514
    522

  • EUR

    611
    623

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Ամերիկահայերը կոչ կանեն Կոնգրեսին 15 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` սիրիացի փախստականների համար

30 Ապրիլ, 2016 12:47
Ամերիկահայերը կոչ կանեն Կոնգրեսին 15 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` սիրիացի փախստականների համար

Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին 15 միլիոն դոլար տրամադրելու հարցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների: Նշվում է, որ Հայաստանը փախստականներին ընդունելու թվով երրորդ երկիրն է Եվրոպայում:

Ամերիկայի հայկական համագումարը փաստում է, որ փախստականների խնդրի մասին ահազանգել է ավելի շուտ, քան աշխարհի ուշադրությունը սևեռվել է սիրիական ճգնաժամի վրա: «Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել ու ապաստան գտնել այլ երկրներում:

ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցների ց Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին