Կարևոր իրադարձություններ

Մոուրինյոն համաձայնության է եկել «Յունայթեդ»-ի հետ. The Telegraph

30 Ապրիլ, 2016 12:38
Մոուրինյոն համաձայնության է եկել «Յունայթեդ»-ի հետ. The Telegraph

Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն սկզբունքորեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ամռանը թիմի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու վերաբերյալ:

Կողմերը դեռևս պայմանագիր չեն ստորագրել: «Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելուց հետո Մոուրինյոն կփորձի ձեռք բերել «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստ Ռենատու Սանշեշի ու «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Սթոունզի տրանսֆերները:

Ավելի վաղ Sky Sports-ը հայտարարել էր, որ Մոուրինյոն որևէ պայմանավորվածություն չունի «Յունայթեդ»-ի հետ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին