Կարևոր իրադարձություններ

Իբրահիմովիչ. Մաքսվելն անհավանական գոլ խփեց (տեսանյութ)

30 Ապրիլ, 2016 12:33
Իբրահիմովիչ. Մաքսվելն անհավանական գոլ խփեց (տեսանյութ)

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Ռենի» նկատմամբ Լիգա 1-ի 36-րդ տուրում տարած հաղթանակը (4:0): Շվեդը, ով այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել, առանձնացրել է իր թիմակից Մաքսվելի խփած գոլը:
 

«Ցանկանում ենք շարունակել պատմություն գրել` անելով այն, ինչ կարողանում ենք. ֆուտբոլ խաղալ: Մեր թիմը գիտի` ինչի է ընդունակ, յուրաքանչյուր ֆուտբոլիստ վստահ է թիմակցի ուժերի վրա:
 

Շատ ուրախ եմ Մաքսվելի համար, ով անհավանական գոլ խփեց: Երկար տարիների ընթացքում նրա հետ տարբեր թիմերում եմ խաղացել և գիտեմ նրա հնարավորությունները: Մենք հիանալի ընկերներ ենք ու ես ուրախ եմ նրա համար»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին