Կարևոր իրադարձություններ

Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրող

30 Ապրիլ, 2016 12:13
Թուրքիայում աշխատանքից ազատել են ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցների. թուրք լրագրող

Թուրքական ընդդիմադիր ԶԼՄ-ների ավելի քան 400 աշխատակիցներ գործազուրկ են դարձել։

Այդ մասին РИА Новости գործակալությանն ասել է Zaman թերթի նախկին թղթակիցը։

Լրագրողի խոսքով՝ նրան ու նրա գործընկերներին հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում փոխհատուցում։

«Անկարայում Zaman թերթի գրասենյակն այսօր փակ է, բոլոր աշխատակիցները հեռացվել են: Ընդհանուր, Zaman-ի և Cihan-ի խմբագրություններից հեռացվել է 400 մարդ` ներառյալ արտասահմանցի հատուկ թղթակիցները: Ընդ որում՝ ինձ և գործընկերներիս հեռացրել են մի հոդվածով, որը չի նախատեսում ոչ մի փոխհատուցում։ Դա ձևակերպվել է որպես «ծառայողական դիրքի չարաշահում» և «կազմակերպության իմիջին վնաս հասցնել»»,- նշել է լրագրողը:

Cihan-ի աշխատակիցը հաստատել է, որ իրենց խմբագրության լրագրողների մեծամասնությունը նույնպես ուրբաթ հեռացվել է։

«Անկարայում գործակալության գրասենյակում 25 լրագրողներից հեռացվել են 17-ը: Եթե այն ամբողջությամբ չփակվի, ապա, առնվազն, կշարունակի գործել կառավարական ԶԼՄ-ների աշխատակիցներով։ Նրանցից ոմանք արդեն մեր փոխարեն աշխատելու հրավեր են ստացել»,- նշել է գործակալության զրուցակիցը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին