Կարևոր իրադարձություններ

Գիշերը Թալիշում զոհված Վազգենը Շուշի քաղաքից էր, անչափահաս երեխաների հայր

30 Ապրիլ, 2016 11:37
Գիշերը Թալիշում զոհված Վազգենը Շուշի քաղաքից էր, անչափահաս երեխաների հայր
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:
 
Հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի բնակիչ 48-ամյա Վազգեն Հենրիկի Հարությունյանը :
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Վազգենը կամավոր էր մեկնել առաջնագիծ, պաշտպանելու իր հայրենիքը:
Shabat.am-ի տեղեկություններով զոհված ամուսանացած էր, ունի երկու տղա երեխա, որոնցից մեկը դպրոցական է:
Ընտանիքը ապրում է սոցիալական ծանր պայմաններում:
 

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին