Կարևոր իրադարձություններ

Արգենտինայի մայրաքաղաքում փակվել են բոլոր գիշերային ակումբները

30 Ապրիլ, 2016 11:35
Արգենտինայի մայրաքաղաքում փակվել են բոլոր գիշերային ակումբները

Բուենոս Այրեսի իշխանությունները փակել են մայրաքաղաքի բոլոր գիշերային ակումբները։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկույթներից մեկի ժամանակ թմրանյութ օգտագործելու հետևանքով մի քանի մարդ է մահացել, հայտնում է Корреспондент-ը:
 

Ներկայում քաղաքում աշխատում են միայն որոշ մշակութային կենտրոններ, թույլատրվել են նաև պարային միջոցառումները տանգոյի սիրահարների համար:

 

Գիշերային ակումբների գործունեության արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանը հաստատություններում թմրանյութերի անօրինական շրջանառության խնդրին լուծում չի տվել։ Նախևառաջ, դա վերաբերում է էլեկտրոնային երաժշտությամբ հաստատություններին։

 

Քանի դեռ տեղի իշխանությունները «սև ցուցակ» են կազմում, բոլոր գիշերային ակումբները փակ կլինեն:

 

Լրահոս

Դիտել ավելին