Կարևոր իրադարձություններ

​Հալեպը կրկին հրթիռակոծվել է

30 Ապրիլ, 2016 11:31
​Հալեպը կրկին հրթիռակոծվել է

Ankakh.com-ի փոխանցմամբՈւրբաթ օրը Հալեպի փողոցներում կրկին քաոս է սկսվել, երբ կարճատև դադարից հետո քաղաքը դարձյալ հրթիռակոծվել է: Euronews-ի հաղորդմամբ երկու կողմից էլ զոհեր են գրանցվել: Քաղաքացիական պաշտպանության ղեկավարներից մեկը, որն աշխատում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում, Reuters-ին հայտնել է, որ հրթիռակոծվել է ևս մեկ բուժհաստատություն: Սիրիայի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների ռմբակոծման հետևանքով կան 3 զոհ և տասնյակ վիրավորներ: Միևնույն ժամանակ աճել է հինգշաբթի գիշերը հիվանդանոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը` հասնելով առնվազն 50-ի: Ըստ հաշվարկների` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հալեպում ավելի քան 220 խաղաղ բնակիչ է զոհվել, քաղաքը շարունակում է բաժանված մնալ կառավարության և ընդդիմության ուժերի միջև: Սիրիական հեռուստաալիքները հայտարարել են, որ կառավարական զորքերը պատրաստվում են շաբաթ օրվանից սկսած երկրում մասնակի հրադադար հաստատել, որը Դամասկոսում կտևի 24 ժամ, իսկ Լաթաքիայում`3 օր: Հրադադարը Հալեպին չի վերաբերելում. այնտեղ ընդդիմության և կառավարության միջև մարտերը շարունակվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին