Կարևոր իրադարձություններ

Իրանի երեխաներին կոչ է արվում պաշտպանել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին

30 Ապրիլ, 2016 11:06
Իրանի երեխաներին կոչ է արվում պաշտպանել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին

Իրանի պետական հեռուստաընկերությունը մի տեսահոլովակ է ցուցադրել, որում երեխաներին կոչ է արվում պաշտպանել Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին: Այս մասին հաղորդում է The International Business Times-ը:

Տեսահոլովում ցուցադրել են կամուֆլյաժով երեխաների, ովքեր երգում են «Նահատակներ, ովքեր պաշտպանում են սրբությունը» երգը: Հոլովակի վերջին կադրերում իրանցի անչափահասների լուսանկարներ են, որոնց ձեռքերում զենքեր կան:

Երգի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ երեխաները պատրաստ են կյանքի գնով ոչ միայն պաշտպանել Սիրիան և ազատագրել Իրաքը, այլ նաև «հասնել Երուսաղեմ»:

 

Լրահոս

Դիտել ավելին