Կարևոր իրադարձություններ

Ամուսնանալու 9 պատճառ

30 Ապրիլ, 2016 10:56
Ամուսնանալու 9 պատճառ

Ներկայումս ամուսնությունը շատերի կողմից դիտվում է որպես հնացած ինստիտուտ, այդուհանդերձ, հասարակությունը բարեհամբյուր վերաբերմունք ունի նրանց նկատմամբ, ովքեր որոշել են օրինականացնել իրենց հարաբերությունները։

Եթե դուք երկար ժամանակ եք ապրում մեկ մարդու հետ, ապա անձնագրում դրված կնիքը կարող է ձեզ ավելորդություն թվալ, այնուամենայնիվ, դա ավելի քան այդպես չէ։

Դուք մինչև հիմա կասկածո՞ւմ եք։ Ուրեմն ծանոթացեք օրինական ամուսնանալու 9 պատճառի հետ, որոնք որևէ կապ չունեն կրոնի կամ ավանդույթների հետ։

1. Դուք լուրջ պարտականություններ եք ստանձնում

Երբ դուք պաշտոնապես ձևակերպում եք ձեր հարաբերությունները, ձեր կյանքում իրապես սկսվում է նոր փուլ։ Նույնիսկ նրանք, ովքեր մեծացել են ոչ լիարժեք ընտանիքներում, շահում են հարսանիք անելով, քանի որ զգում են իրենց հարաբերությունների լրջությունը։

600x580

2. Ամուսնությունը կարող է լինել այն, ինչը ձեզ պետք էր

Շատ մարդիկ, ովքեր մերժում են ամուսնությունը և չեն ցանկանում գրանցել իրենց հարաբերությունները, մոռանում են, որ հենց իրենք են ընտանիք կազմում` ըստ իրենց հայեցողության։ Դուք իրավական երաշխիքներ եք ստանում, սակայն զգացմունքային մասը ձևավորվում է ձեր և ձեր զուգընկերոջ միջև հաստատված փոխզիջման հիման վրա։ Կարևորը՝ որ ամունությունը ձեռնտու լինի երկու ամուսիններին էլ, այլ ոչ թե շրջապատող մարդկանց․ մի կողմ թողեք ավանդույթները։

3. Դուք կսկսեք ավելի շատ աշխատել հարաբերությունների վրա

Շատ առումներով ամուսնությունն անվտանգություն է ապահովում երկու կողմերի համար էլ։ Այն երաշխավորում է, որ նախքան կբաժանվելը դուք ավելի շատ ջանք կգործադրեք հարաբերությունների պահպանման համար։ Ամուսնալուծությունը հեշտ գործ չէ, այնպես որ՝ անձնագրում եղած կնիքը մեծ արժեք է երկու զուգընկերների հարաբերություններում։

600x580

4. Ամուսնությունն ապահովում է ֆինանսական անվտանգություն

Ֆինանսական արտոնությունները լավ առիթ են ամուսնությունը գրանցելու համար, իհարկե, եթե դուք սիրահարված եք։ Եթե անգամ դուք եիրտասարդի հետ երջանիկ եք քաղաքացիական ամուսնությամբ, հարաբերությունների գրանցումը ձեզ երկուսիդ էլ վաղվա օրվա նկատմամբ վստահություն կբերի։ Երիտասարդ, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների համար արտոնություններ կան։ Իսկ ամուսնալուծության դեպքում կարելի է ալիմենտներ ակնկալել։

5. Դուք ոչինչ չեք կորցնում

Եթե գտնում եք, որ ամուսնությամբ դուք կորցնում եք ձեր ազատությունը, ապա վերընթերցեք այն կետը, որ ամուսնական հարաբերությունները կլինեն այնպիսին, ինչպիսին ցանկանում են կողմերը։ Եթե ձեր զուգընկերը պահանջում է տալ ավելին, քան կարող եք, ամուսնության գրանցումը ոչ կլավացնի, ոչ էլ կվատացնի իրավիճակը։ Փոխանակ նեղսրտեք, որ պարզապես հեռանալու հնարավորությունից զրկված եք, դրա մասին մտածեք որպես տրված լրացուցիչ ժամանակի, որպեսզի լավ մտածեք հապճեպ կայացրած որոշման վրա։

600x580

6. Դուք լավ օրինակ եք ծառայում երեխաների համար

Եթե երեխաներ ունեք կամ ծրագրում եք ունենալ, ապա հարաբերությունները գրանցելով, դուք նրանց ընտանեկան արժեքների ու պատասխանատվության լավագույն օրինակ կծառայեք։

7. Ամուսնությունը երկարացնում է կյանքը

Գիտե՞ք արդյոք, որ ամուսնացած մարդիկ ավելի երկար են ապրում։ Բացի վաղվա օրվա նկատմամբ վստահությունից, որը մարդուն տալիս է ընտանիքը, կան այդ երևույթի բացառապես բժշկական պատճառները։ Ամուսինները հաճախ են միմյանց ստիպում բժշկի դիմել հիվանդության առաջին իսկ ախտանիշների ի հայտ գալուց, ինչը էապես լավացնում է առողջությունը։

600x580

8. Ողջ ընտանիքով հավաքվելու առիթ

Եթե ձեզ դեռևս պատճառները բավարար չեն, որպեսզի ամուսնանաք, ահա՝ ևս մեկը։ Հարսանիքը կարող է հրաշալի առիթ դառնալ, որպեսզի մեկտեղ հավաքվեն ձեր ամենասիրելի մարդիկ՝ տոնելու ձեր ու ձեր սիրելիի միությունը։

9. Հպարտություն՝ նվաճման համար

Ամուսնությունը հարաբերությունների կարևորագույն փուլ է, որը բերում է զգացմունքային կայունության զգացողություն։ Սովորաբար այն ուղեկցվում է հպարտության զգացումով նրանից, որ դուք ինչ-որ կարևոր բան եք արել։ Դրանից հետո փոխվում է նաև շրջապատի վերաբերմունը ձեր և ձեր ամուսնու նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին