Կարևոր իրադարձություններ

Լուիզիանայում 41 տարի բանտում անցկացրած տղամարդուն ճանաչել են ապօրինի դատապարտված

30 Ապրիլ, 2016 10:54
Լուիզիանայում 41 տարի բանտում անցկացրած տղամարդուն ճանաչել են ապօրինի դատապարտված

ԱՄՆ Լուիզիանա նահանգում ազատ է արձակվել 41 տարի բանտում անցկացրած տղամարդը, ում նկատմամբ կայացրած դատավճիռը ճանաչվել է հակասահմանադրական: Այս մասին հայտնում է Reuters-ը:

1974 թվականին սևամորթ Գերի Թայլերը 16 տարեկանում մեղադրվել է 13-ամյա տղայի սպանության մեջ և դատապարտվել մահապատժի: Սակայն 1976 թվականին Լուիզիանայում և այլ նահանգներում վերացվել է մահապատիժը, որից հետո Թայլերին նշանակել են ցմահ ազատազրկում: ԱՄՆ վերաքննիչ դատարանը, որը վերանայել է 1974 թվականի գործը, դատավճիռը համարել է հակասահմանադրական, քանի որ 16-ամյա դեռահասը դատապարտվել է որպես չափահաս: Ընդ որում, Թայլերը զրկվել է կրկնակի դատական նիստի հնարավորությունից, ինչի արդյունքում մենախցում է անցկացրել 8 տարի և ավելի քան 30 տարի՝ ընդհանուր ռեժիմի խցում:

2012-ին դատարանը հակասահմանադրական է ճանաչել նրա պատժաչափը՝ անչափահաս իրավախախտների համար առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի: Այդ հանգամանքը թույլ է տվել անցկացնել կրկնակի դատական նիստ, որի արդյունքում Թայլերը խոստովանել է իր մեղքը և դատապարտվել 21 տարվա ազատազրկման: Այդպիսով պարզվել է, որ նա կրկնակի ավելի է նստել բանտում, քան պետք էր, այդ պատճառով էլ անմիջապես ազատ է արձակվել:

 

Լրահոս

Դիտել ավելին