Կարևոր իրադարձություններ

Այս գիշեր Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

30 Ապրիլ, 2016 09:18
Այս գիշեր Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժի կրակոցներից երկու զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու տարբեր տիպի նռնականետեր:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման արդյունքում հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Գարիկ Մնացականի Մովսիսյանը (ծնվ. 1997թ.) եւ Վազգեն Հենրիկի Հարությունյանը (ծնվ. 1968թ.):

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի գործողությունները անպատասխան չեն մնալու, իսկ դրանց հետեւանքներն ընկնելու են ադրբեջանական կողմի վրա»,-նշված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին