Կարևոր իրադարձություններ

Ռանիերին 5 մլն ֆունտ պարգևավճար կստանա, եթե «Լեսթերը» դառնա Անգլիայի չեմպիոն

29 Ապրիլ, 2016 21:17
Ռանիերին 5 մլն ֆունտ պարգևավճար կստանա, եթե «Լեսթերը» դառնա Անգլիայի չեմպիոն
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին չեմպիոնական տիտղոսը նվաճելու դեպքում կստանա 5 մլն ֆունտ պարգևավճար: 2015թ. ամռանը թիմի հետ պայմանագիր կնքելիս, առանձին նշանակություն էր տրվել պարգևավճարներին: Մասնավորապես, 18-րդ տեղից ամեն բարձր հորիզոնական գրավելու դեպքում Ռանիերին պետք է ստանա 100 հազ. ֆունտ: Անգլիայի չեմպիոն դառնալու դեպքում այդ գումարը կկազմի 1,7 մլն ֆունտ: Սակայն այժմ «Լեսթերի» ղեկավարությունը` անկախ ամեն ինչից, արդեն որոշել է ավելի շռայլ վարձատրել իտալացի մասնագետին: Անգլիայի Պրեմիեր-Լիգայի ավարտից 3 տուր առաջ «Լեսթերը» զբաղեցնում է 1-ին տեղը` 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին» գերազանցելով 7 միավորով: Չեմպիոնական տիտղոսը ապահովելու համար «Լեսթերին» այդ երեք խաղերում բավական է մեկ հաղթանակ տանել: 
 

Լրահոս

Դիտել ավելին