Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նման է այսբերգի. Մամեդյարով

29 Ապրիլ, 2016 20:44
Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նման է այսբերգի. Մամեդյարով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ռուսաստանի ակտիվացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ըստ նրա, Ռուսաստանի ակտիվությունը նման է այսբերգի: Այս մասին գրում է Minval.az-ը:

«Դա նման է այսբերգի: Երևում է միայն գագաթը, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի կողմից առաջ քաշված առաջարկները հետաքրքիր են նաև մեզ համար: Մեզ առաջարկվում է խնդրի փուլային լուծում»,- հայտարարել է Մամեդյարովը:

Ըստ նրա, Ադրբեջանը միշտ էլ ձգտել է հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն չի կարող սպասել ևս 25 տարի: Հարց է առաջանում` էլ ինչպես է Ադրբեջանը պատրաստ խաղաղ բանակցություններին, եթե «հոգնել է» 25 տարի սպասելուց և ցանկանում է հակամարտությունը լուծել «ցանկացած ճանապարհով»:

 

Լրահոս

Դիտել ավելին