Կարևոր իրադարձություններ

Կարտոֆիլով դիմակ՝ ընդդեմ աչքերի տակի մուգ շրջանակների

29 Ապրիլ, 2016 22:27
Կարտոֆիլով դիմակ՝ ընդդեմ  աչքերի տակի մուգ շրջանակների

Կարտոֆիլի հիմնական բաղադրիչ հանդիսացող գլյուկոզան իսկապես շատ օգտակար է վնասված մաշկի բջիջների համար: Կարտոֆիլը պարունակում է նաև վիտամին B6, կալիում, որոնք մաքրում են մաշկը և գործում որպես հակաօֆսիդանտներ:

Գրեթե յուրաքանչյուր խոհանոցում օգտագործվում է կարտոֆիլը: Ընտանիքի համար ճաշ պատրաստելիս կարելի է առանձնացնել մի փոքր կարտոֆիլ և այն կիրառել որպես գեղեցկության միջոց:
Ներկայացնում ենք 3 բաղադրատոմս, որոնք կարող եք փորձել տանը:
 
1. Մաշկի սպիների գունաբացման և կատարյալ մաշկ ունենալու համար ճզմել մեկ կարտոֆիլի  հյութը և քամել: Կարտոֆիլի հյութին ավելացնել երկու ճաշի գդալ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ կավ: Խառնել բոլոր բաղադրիչները, մինչ կստանաք համասեռ խառնուրդ: Պատրաստի դիմակը քսել դեմքին և թողնել, որ այն գործի 10-15 րոպե: Լվացվել սառը ջրով:
 
2. Մաշկի սպիտակեցման համար քերիչով անցկացված մեկ ճաշի գդալ կարտոֆիլին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ և խառնել: Դիմակը քսել մաշկին և պահել 10-15 րոպե: Լվացվել սառը  ջրով:
 
3. Մաշկի վրա առաջացած մուգ  բծերի հեռացման համար  քերիչով անցկացված կարտոֆիլով ծածկել մաշկի այդ հատվածները և պահել 10 րոպե: Լվացվել սառը  ջրով: Այս դիմակը պարբերաբար կիրառել 1 ամսվա ընթացքում և կազատվեք մաշկի վրայի մուգ կետերից:
 

Լրահոս

Դիտել ավելին