Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

29 Ապրիլ, 2016 20:01
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանին. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:


Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերակատարությունը մեր հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վառ դրսևորումներից մեկը:


Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար  Կարինե Աթայանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Լրահոս

Դիտել ավելին