Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներից պահանջել է կորուստների մասին չխոսել

29 Ապրիլ, 2016 19:50
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներից պահանջել է կորուստների մասին չխոսել

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պատգամավորներից պահանջել է վերջին շրջանում առաջնագծում ռազմական գործողություններում ադրբեջանական կողմի կորուստների եւ բանակում թերությունների մասին չխոսել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ասադովը պատգամավորներին հորդորել է իրենց հայտարարություններում եւ ելույթներում զերծ մնալ նման մեջբերումներից, որոնք, իր խոսքով` «կարող են վատ արդյունքներ ունենալ»:

Նա պատգամավորներին խորհուրդ է տվել առաջնագծում իրադարձությունների վերաբերյալ ելույթներում «զգույշ լինել»:

Ասադովն ասել է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցչական պատվիրակությունների ղեկավարներ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս են կարծում, ինչն, իր խոսքով` «խայտառակություն է»: Դրա հետ կապված՝ նա ադրբեջանցի պատգամավորներին հանձնարարել է նամակներ հղել արտասահմանյան երկրների հետ միջխորհրդարանական բարեկամական խմբերի իրենց գործընկերներին եւ նրանց հասցնել «ճշմարտությունը»:

Օգթայ Ասադովը նման կոչով դիմել է նաեւ լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերի օգտատետերին:

«Հայերն այդ ուղղությամբ լավ են աշխատում: Մենք պետք է ընդլայնենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները», -ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին