Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայի կառավարությունը աջակցել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը

29 Ապրիլ, 2016 19:22
Ուկրաինայի կառավարությունը աջակցել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունն աջակցել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման մասին երկու որոշումներին:

Այժմ դրանք պետք է հավանության արժանացնեն Ուկրաինայի Գերագույն ռադան ու երկրի նախագահը: Ուկրաինան Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին միացել է 2007 թվականին:

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ այդ որոշումները պետք է դիտարկվեն նաև Ուկրաինայի պաշտպանության ու անվտանգության խորհրդի նիստում:

Կլիմկինի խոսքերով՝ պատժամիջոցների վերացումն ազդակ կհաղորդի Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին