Կարևոր իրադարձություններ

Հումորիստները վաճառքի են դրել Yahoo-ն

29 Ապրիլ, 2016 18:30
Հումորիստները վաճառքի են դրել Yahoo-ն

Ամերիկյան էլեկտրոնային հայտարարությունների Craigslist կայքում հայտնվել է կատակ-հայտարարություն համացանցային հսկա Yahoo-ի վաճառքի մասին։ Տեքստի հեղինակներն ընկերությունը գնահատել են 8 մլրդ դոլար՝ հայտնում է Mashable-ը։

Հայտարարությունում ասվում է, որ նախկին տերն այլևս չի կարող պահել ընկերությունը։ Հեղինակները հայտարարում են, որ ընդհանուր առմամբ Yahoo-ն գոհացուցիչ վիճակում է, չնայած կան մաշվածության նշաններ։ Նրանց կարծիքով՝ կորպորացիան լավ ձեռքերում հեշտությամբ կարելի է կարգի բերել։

Հայտարարությունում նաև ասվում է, որ գնորդը կստանա ընկերությանը պատկանող Flickr, Tumblr ծառայությունները, Yahoo Weather հավելվածը, ինչպես նաև փոստային համակարգը, որը 62 տոկոսով զերծ է սպամից։ Այն պոտենցիալ գնորդին նաև խոստանում է Քիմ Քարդաշյանի լուսանկարների անծայրածիր արխիվը։

Ապրիլի 11-ին հայտնի էր դարձել, որ բրիտանական Daily Mail & General Trust ընկերությունը, որի տնօրինության տակ է գտնվում Daily Mail պարբերականը, ներառվել է Yahoo-ի ակտիվներին հավակնողների ցուցակում։ Yahoo-ն գնելուն հավակնում է 40 ընկերություն։

Ողջ բիզնեսի կամ հիմնական ակտիվների վաճառքի պոտենցիալ հնարավորության մասին ամերիկյան համացանցային հսկան հայտարարել է 2016 թվականի փետրվարի սկզբին։

 

Լրահոս

Դիտել ավելին