Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում ամսական 5-10 հատ վաճառվող գիրքը «բեսթսելլեր» է համարվում

29 Ապրիլ, 2016 17:58
Ադրբեջանում ամսական 5-10 հատ վաճառվող գիրքը «բեսթսելլեր» է համարվում

2016 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում 5-10 հատ վաճառված գիրքը Ադրբեջանում հայտնվել է «բեսթսելլերներ»-ի ցուցակում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի «Գրքի տան» հետ համագործակցող «Հեդեֆ» հրատարակչության ղեկավար Մուշվիգ Խանը` դժգոհելով, որ Ադրբեջանում գիրք կարդացող գրեթե չի մնացել:

«2016 թվականի առաջին 4 ամիսներին գրքի վաճառքի վիճակը ճիշտ կլիներ համեմատել սեւ գոտում գտնվող 13-րդ ամսի հետ: Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ հունվար-փետրվարի ընթացքում 5-10 հատ վաճառված գիրքը մտել է ամենաշատ վաճառված գրքերի ցուցակ: Սա է Ադրբեջանի իրականությունը եւ այդ պատկերի ներկապնակում ընթերցողներն իրենց գույներն ունեն», -ասել է նա:

Հրատարակիչը դժգոհել է, որ մանաթի արժեզրկումից հետո առանց այն էլ գիրք քիչ վաճառվող Ադրբեջանում գրքի շուկայում անդորր է տիրում:

Նրա խոսքով, եթե մինչ մանաթի արժեզրկումը 1 տ տպագրական թուղթը գնում էին հազար մանաթով, ապա այժմ գնում են հազար դոլարով, ինչի պատճառով մեկ գրքի հրատարակումը 50 տոկոսով թանկացել է:

 

Լրահոս

Դիտել ավելին