Կարևոր իրադարձություններ

Սպանել Եվրոպային՝ փակելով Բրենները. Գերմանական ԶԼՄ-ները քննարկում են Ավստրիայի ծրագրերը

29 Ապրիլ, 2016 17:52
Սպանել Եվրոպային՝ փակելով Բրենները. Գերմանական ԶԼՄ-ները քննարկում են Ավստրիայի ծրագրերը

«Եվրոպան կմեռնի, եթե փակեն Բրենները», «Բրեններյան ճգնաժամն աճում է», «Բրեններն ուզում են փակել»՝ ուրբաթ այսպիսի վերնագրերով հոդվածներ են հրապարակվել գերմանական ԶԼՄ-ներում: Թերթերը քննարկում են Ավստրիայի և Իտալիայի միջև լեռնանցքի՝ հիմնական տրանզիտային երթուղու, սահմանային վերահսկողության մուտքի ծրագրերը: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

Մոտ 1,4 կմ երկարությամբ Բրեններ լեռնանցքը արևմտյան Եվրոպայի ամենակենտրոնական ավտոմոբիլային տրանսպորտային հանգույցներից մեկն է: Բրեններն ամենակարևոր ավտոմոբիլային երթուղին է Ավստրիայի և Իտալիայի միջև:

Ավստրիան, ինչպես ԵՄ մյուս երկրները, միգրացիոն ճգնաժամի մեջ է: Վիեննան ավելի վաղ արդեն հայտարարել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է վերականգնել սահմանային վերահսկողությունը մայրուղում՝ կախված փախստականների հոսքի մասշտաբից:

Հայտարարելով սահմանային վերահսկողությունը վերականգնելու մտադրության մասին՝ Ավստրիան ընդգծել է, որ համագործակցություն է սպասում նաև իտալական կողմից: Ըստ Վիեննայի՝ միգրանտները չպետք է առանց վերահսկողության Բրեններով Ավստրիա հասնեն Իտալիայից:

Իտալիան հարևանի ծրագրերը քննադատում և սահմանային վերահսկողության հնարավոր վերականգնումը համարում է «դեն նետված գումար», ինչպես արտահայտվել է Իտալիայի ՆԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն:

 

Լրահոս

Դիտել ավելին