Կարևոր իրադարձություններ

Կարեն Գրիգորյանը կմասնակցի Իսպանիայում և Մոնտենեգրոյում կայանալիք մրցաշարերին

29 Ապրիլ, 2016 16:59
Կարեն Գրիգորյանը կմասնակցի Իսպանիայում և Մոնտենեգրոյում կայանալիք մրցաշարերին

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը մայիսի 1-ին կմասնակցեն Իսպանիայում կայանալիք «Սիուտատ դե Մոնտոլես» արագ շախմատի մրցաշարին, որին մասնակցում են 10 երկրների 106 շախմատիստներ, այդ թվում 9 գրոսմայստերներ և 5 միջազգային վարպետներ:

Մասնակիցների թվում է նաև Պերուացի հանրահայտ գրոսմայստեր Խուլիո Գրանդա Զունիգան:

Այս մրցաշարի ավարտից հետո Գրիգորյանը կուղևորվի Մոնտենեգրո, որտեղ կմասնակցի Ցետինյե 2016 բաց մրցաշարին:

 

Լրահոս

Դիտել ավելին