Կարևոր իրադարձություններ

Նեյմարն անձնական ինքնաթիռ Է գնել 9 մլն դոլարով

29 Ապրիլ, 2016 16:57
Նեյմարն անձնական ինքնաթիռ Է գնել 9 մլն դոլարով

«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը անձնական ինքնաթիռ Է ձեռք բերել 9,1 մլն դոլարով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Marca-ին:

Ֆուտբոլիստն ինքնաթիռը գնել Է 2015 թվականի օգոստոսին, սակայն ԶԼՄ-ները դրա մասին միայն այժմ են իմացել: Խոսքը վերաբերում Է Cessna մակնիշի ինքնաթիռին: Օդանավը կարող Է տեղափոխել մինչեւ 12 մարդ եւ զարգացնել ժամում 890 կիլոմետր արագություն: Ինքնաթիռն անվայրԷջք թռիչքներ կարող Է կատարել մինչեւ 5 հազար կիլոմետր հեռավորության վրա:

Սան Պաուլու քաղաքի համերկրային դատարանը մարտի 18-ին ֆուտբոլիստին, որը մեղադրվում Է կեղծարարության եւ հարկերի վճարումից խուսափելու մեջ, պարտավորեցրել Է գանձարան մուծել 45 մլն եվրո (50,8 մլն դոլար): 

Ինչպես նշվում Է, որոշումը վերջնական չԷ, եւ Նեյմարը կարող Է այն բողոքարկել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին