Կարևոր իրադարձություններ

«Մանուշակագույն անձրև» ֆիլմից Փրինսի բաճկոնը վաճառքի է դրվել

29 Ապրիլ, 2016 16:57
«Մանուշակագույն անձրև» ֆիլմից Փրինսի բաճկոնը վաճառքի է դրվել

Ամերիկացի երգիչ Փրինսի բաճկոնը՝ «Մանուշակագույն անձրև» ֆիլմից (1984), վաճառքի է դրվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Վաճառքով զբաղվում է Profiles in History աճուրդի տունը։

Կաշվե թևերով սև-սպիտակ բաճկոնով արտիստը հայտնվել է դրվագում, որում նա հերոսուհի Ապոլոնիա Կոտերոյի հետ ընթանում էր մոտոցիկլետով ։

Ինչպես հայտարարել է աճուրդի տան նախագահ Ջո Մադալենան, դա Փրինսի «էկրանային» հագուստի ամենակարևոր առարկան է, որ երբևէ դրվել է վաճառքի։ Մադալենան բաճկոնն անվանել է խորհրդանշական հագուստ պաշտամունքային ֆիլմից, որտեղ Փրինսը խաղացել է իր ամենահայտնի դերը։

Վաճառողի խոսքով՝ իր դիմահարդար քույրը այն ստացել էր Փրինսից՝ ֆիլմի վրա համատեղ աշխատանքից հետո։

Աճուրդը ծրագրված է հունիսի 29-ին։ Այնտեղ ներկայացված կլինեն նաև Բրիթնի Սփիրսի, Քեթի Փերիի և այլ արտիստների կոստյումները։

 

Լրահոս

Դիտել ավելին