Կարևոր իրադարձություններ

Twitter-ը դարձել է լրատվական հավելված

29 Ապրիլ, 2016 16:51
Twitter-ը դարձել է լրատվական հավելված

Twitter հավելվածը AppStore-ում «Սոցիալական ցանցեր» բաժնից անցել է «Նորություններ» կատեգորիայի: Այս մասին գրում է MacRumors-ը:

Twitter-ն անցել է այլ կատեգորիայի AppStore-ում, որտեղ հավելվածը մյուսների շարքում առաջին տեղում է: Նախկինում «Սոցիալական ցանցերում» գտնվող Twitter-ի հաճախորդը միայն 5-րդ տեղում էր՝ զիջելով Facebook, Instagram, Messenger և WhatsApp հավելվածներին: Նշվում է, որ նոր դիրքը հնարավորություն կտա մեծացնել նաև հավելվածի ընդհանուր ժողովրդականությունը, որը գլոբալ ցուցակում 28-րդ տեղում է:

Ընկերությունը չի մեկնաբանել այլ կատեգորիայի հավելվածին անցումը: Միևնույն ժամանակ, Google Play-ում այն դեռ մնում է «Սոցիալական» բաժնում:

 

Լրահոս

Դիտել ավելին