Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը՝ խոշոր պետպատվերներ ստացողների ցուցակում.РБК

29 Ապրիլ, 2016 16:41
Սամվել Կարապետյանը՝ խոշոր պետպատվերներ ստացողների ցուցակում.РБК

Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը 2015 թվականին կառույցների մասով պետական խոշոր կապալառու է 52,9 միլիարդ ռուբլիով: Այս մասին վկայում են РБК-ի հաշվարկները: Դա համապատասխանում է ավելի վաղ Forbes ամսագրի կողմից հայտարարված «պետպատվերների արքաների» վարկանիշային ցուցակի 9-րդ տեղին:

«Տաշիր» ընկերությունը ներառում է իր մեջ ավելի քան 200 ընկերություններ բիզնեսի տարբեր ոլորտներում: Նրանց ցուցակը չի հրապարակվում, միասնական կառավարող ընկերություն նույնպես գոյություն չունի, այսինքն գնահատել «Տաշիր»- ի ֆինանսական վիճակը և եկամտի աղբյուրները բավականին դժվար է:

Ինչպես РБК-ին հայտնել է Կարապետյանի ներկայացուցիչը, խմբի շինարարական ընկերությունները ««Տաշիր» շինարարական ընկերությունների միավորում» ինքնակարգավորվող ընկերության անդամ են: РБК-ն վերլուծել է 181 ընկերությունները, որոնք ներգրավված են այդ միավորման մեջ, պետպատվերների պորտալի և Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի ընկերությունների մասին կարճ տեղեկությունների տրամադրող կայքի հիման վրա: Պարզվել է, որ այդ ցուցակից առնվազն 18-ը համակապակցված են «Տաշիր»-ի հետ և դրա հետ մեկտեղ պետպատվերների խոշոր ստացողներից են: «Տաշիր» ընկերությունների խմբի ընկերությունների մեծ մասը ղեկավարում են նույն մարդիկ, որոնք աշխատում են հարևան նստասենյակներում և կառույցներում:

Որպեսզի ստանանք պետպատվերների ընդհանուր գումարը, գումարվել են բոլոր մրցակցության արդյունքները, որոնց արդյունքում այդ 18 ընկերությունները ստացել են «Հաղթող» և «Ստորագրվել է պայմանագիր» կարգավիճակները: Իրական գումարները կարող են շատ չնչին տարբերվել, քանի որ «Հաղթող» կարգավիճակի համար պետպատվերների կայքում նշված է միայն պայմանագրի սկզբնական գինը, բացառությամբ այն նվազելի թիվը, որը կարող է առաջարկել ընկերությունը:

Ստացվում է, որ «Տաշիր»-ի հետ համակապակցված ընկերությունները կարողացել են պետպատվերներ ստանալ 2014 թվականին մոտ 42,5 միլիարդ ռուբլիի , 2015թվ.՝52,9 միլիարդ ռուբլի և 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 20,8 միլիառդ ռուբլի: Ընդհանուր առմամբ՝ մոտ 116,2 միլիարդ ռուբլի:

Այդ պորտֆելով Կարապետյանը կարող էր հայտնվել Forbes «Պետպատվեր արքաները 2016» վարկանիշային ցուցակի 9-րդ տեղում: Այժմ այդ տեղը զբաղեցնում է «Գազպրոմ» ընկերության համար խողովակներ արտադրող « Трубные инновационные технологии» ընկերության ղեկավար Իվան Շաբալովը, նրա պետկապալների գումարը կազմում է 38,1 միլիարդ ռուբլի: Կարապետյանից և Շաբալովից առաջ ընկնում Crocus Group հիմնադիր Արաս Ագալարովը 63,3 միլիարդ ռուբլիով:

Կարապետյանը պետպատվերների մասին դժկամությամբ է պատմում, սակայն ընդունում է՝ «Տաշիր» ճգնաժամի պայմաններում մեծացնում է պետպատվերների իր մասը: Ինչ է անում ընկերությունը պետության համար, բիզնեսմենը չի ասում, հաստատելով մի բան՝ հոլդինգում ընդգրկված «Կասկադ» ընկերությունը զբաղվում է մոսկովյան փողոցների բարեկարգությամբ:

«Տաշիր»-ի կայքում ասվում է, որ 2015 թվականին «ընկերության գործնեության հիմանական ուղղվածության» եկամուտը կազմել է 140 միլիարդ ռուբլի: Forbes-ի հաշվարկներով , նույն տարի «Տաշիր»-ը իր վարձակալներից հավաքել է 610 միլիոն ԱՄՆ դոլար (41,7 միլիարդ ռուբլի):

Ստացվում է, որ ընկերության եկամտի 40 տոկոսը պետպատվերներից է, ընդ որում, այդ հոդվածը, հնարավոր է, գերազանցում է վարձակալներից ստացված եկամուտը:

2015 թվականի վերջին «Տաշիր»-ի ղեկավարության տակ է գտնվել 51 առևտրային օբյեկտներ` ավելի քան 2,5 միլիոն քառակուսի մետր տարածությամբ: Շինանարության ծավալը կազմում էր մոտ 1,5 միլիոն քկմ:

Forbes գործարարի կարողությունը գնահատում է 3,1 միլիարդ ԱՄՆ դոլլար, նա գտնվում է 28-րդ տեղում ամենահարուստ ռուսաստանցիների ցուցակում:

Սամվել Կարապետյանի ծանոթները Կալուգայից, որտեղ նա սկսել է բիզնեսը, բնութագրում են «Տաշիր» ընկերությունը որպես «փակ ցիկլի» կազմակերպություն՝ «Տաշիր»-ը ինքը արտադրում է նյութերը, կառուցում անշարժ գույք, տալիս է էլեկտրաէներգիա, ապա վարձով տալիս քառակուսի մետրերը սեփական կինոթատրոններին և սրճարաններին:

«Եթե դու գաս իրենց մոտ քո մտքերով ու գաղափարներով , նրանք վաղը նույն բանը կանեն իրենք ինքնուրույն: Այնտեղ կարելի է հայտնվել, դառնալով միայն հոլդինգի անդամ»,-ասել է Կալուգայում շինարարական ընկերությունների սեփականատերերից մեկը:

«Ինչո՞վ է դա լավ»,-բացատրում է Ռուսաստանում հայերի միության ղեկավար և Կարեն Կարապետյանի վաղեմի գործընկեր Արա Աբրաասմյանը: Սամվելը ինքնաբավ է, նա ունի և էներգետիկա, և շինարարություն, ամեն ինչ: Նա օգտագործում է փաթեթային մոտեցում, նա ոչ ոքից կախված չէ և ամեն ինչ կարող է անել ինքնուրույն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին