Կարևոր իրադարձություններ

«Հարավային գազային միջանցքը» իրականություն դարձրեց Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը. Շեֆչովիչ

29 Ապրիլ, 2016 16:21
«Հարավային գազային միջանցքը» իրականություն դարձրեց Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը. Շեֆչովիչ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով Մարոշ Շեֆչովիչը Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպական տնտեսական ու սոցիալական կոմիտեի 516-րդ լիագումար նիստում հայտարարել է, որ «Հարավային գազային միջանցք» նախագիծը իրականություն է դարձրել Կասպյան տարածաշրջանից գազը Եվրոպա հասցնելու գաղափարը:

Նրա խոսքով՝ «Հարավային գազային միջանցքը» ժամանակակից խոշորագույն նախագծերից մեկն է և նախատեսում է եվրոպական շուկաներ հասցնել Կասպյան, Կենտրոնասիական ու Մերձավորարևելյան տարածաշրջանների գազը:

«Երկար տարիներ կասպյան գազը եվրոպական շուկաները հասցնելը եղել է քննարկումների ու բանավեճերի առարկա: Այսօր դա արդեն իրականություն է, որը ամրագրված է ավելի քան 10 միլիարդ դոլարի պայմանագրերով և Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքում տարվող շինարարական աշխատանքներով: Մենք ակնկալում ենք այդ գազը ստանալ մինչև 2020 թվականը»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին