Կարևոր իրադարձություններ

Տաջիկստանում պաշտոնապես արգելել են ռուսականացված ազգանուններն ու հայրանունները

29 Ապրիլ, 2016 16:07
Տաջիկստանում պաշտոնապես արգելել են ռուսականացված ազգանուններն ու հայրանունները

Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես արգելել են ռուսական «ով», «ովա», «ովիչ», «ովնա» վերջավորություններով ազգանուններն ու հայրանունները, ինչի մասին հայտնել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի (ԶԱԳՍ) պետի տեղակալ Ջալոլիդին Ռախիմովը:


Ինչպես նշում է lenta.ru-ն, այսուհետ քաղաքացիների ազգանունները ձևավորվելու են «զոդ», «զոդա», «իյ», «յոն», «ֆար» տաջկական վերջավորություններով:


Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ քայլի նպատակն է տաջիկներին վերադարձնել իրենց ազգային ու մշակութային արմատներին, ինչպես նաև բարձրացնել ազգային ինքնագիտակցության ու հայրենասիրության զգացումը:


«Եթե իրավիճակը չշտկվի, ուրեմն 10 տարուց մեր երեխաները կբաժանվեն 2 խմբի: Մի խումբը կհպարտանա իր տաջկական անուններով, իսկ մյուսը կկրի օտարածին անուններ»,-ասել է Ռախիմովը:

 

Լրահոս

Դիտել ավելին