Կարևոր իրադարձություններ

Նորվեգիայի ափերի մոտ ուղղաթիռ է վթարի ենթարկվել

29 Ապրիլ, 2016 15:45
Նորվեգիայի ափերի մոտ ուղղաթիռ է վթարի ենթարկվել

Նորվեգիայի ափերի մոտ ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որը մարդկանց պետք է տեղափոխեր նավթային հարթակ, հայտնում է gazeta.ru-ն՝ TV2-ին հղումով։


Ականատեսները հայտնել են, որ այդ ուղղաթիռը սովորաբար օգտագործվում է մարդկանց Հյուսիսային ծովում նավթային հարթակ հասցնելու համար։ Նշվում է, որ այն կարող է գտնվել ծովում՝ փոքր կղզու վրա։

 

Հաղորդվում է, որ ծովում կարող են մարդիկ լինել։

 

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Նորվեգիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը համարվող Բերգենից դեպի արևմուտք։

 

Նորվեգիայի ոստիկանությունը Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել է, որ դեպքի վայր են մեկնել վթարային ծառայությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին