Կարևոր իրադարձություններ

Մինսկում համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ԵԱՏՄ-ի դատարանի գտնվելու պայմանների մասին

29 Ապրիլ, 2016 15:44
Մինսկում համաձայնագիր են ստորագրել Բելառուսում ԵԱՏՄ-ի դատարանի գտնվելու պայմանների մասին

Ապրիլի 29-ին Մինսկում ստորագրել են համաձայնագիր Բելառուսում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի գտնվելու պայմանների մասին՝ հայտնում է RIA Novosti-ն։

Բելառուսից փաստաթուղթն ստորագրել է արտաքին գործերի առաջին փոխնախարար Ալեքսանդր Միխնևիչը, ԵԱՏՄ-ի դատարանի կողմից՝ վերջինիս նախագահ Ալեքսանդր Ֆեդորցովը:

Միխնևիչը լրագրողներին պարզաբանել է, որ դատարանը «ԵԱՏՄ-ի կարևորագույն ինստիտուտն է, որը կհետևի ինչպես պետությունների, այնպես էլ ԵԱՏՄ-ի մամինների կողմից իրավունքի այն նորմաների կատարմանը, որոնք մենք ստեղծել ենք»:

Առաջին փոխնախարարը նաև հայտարարել է, որ դատարան կարող են դիմել ինչպես ԵԱՏՄ-ի պետությունները, այնպես էլ ձեռնարկատիրական կառույցներ: Նա ճշտել Է, որ ստորագրված համաձայնագրին համապատասխան անհատույց ԵԱՏՄ-ի դատարանին է հանձնվում Մինսկի կենտրոնի Կիրովի փողոցում գտնվող շենքը:

 

Լրահոս

Դիտել ավելին