Կարևոր իրադարձություններ

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օրը

29 Ապրիլ, 2016 15:26
Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օրը

Ապրիլի 29-ին ամբողջ աշխարհում նշվում է Պարի համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ սկսել է նշվել 1982թ. ի վեր:

 

Ինչպես նշում է calend.ru-ն, ապրիլի 29-ը պատահական չի ընտրվել. այս օրն է ծնվել ֆրանսիացի աշխարհահռչակ պարուսույց, բալետմայստեր Ժան Ժորժ Նովերը, ով համարվում է «ժամանակակից բալետի հայրը»։

 

Տոնի գլխավոր նպատակն է համախմբել պարի ամենատարբեր ուղղություններն ու ոճերը` միավորելով դրանք մշակութային մեկ, ընդհանուր ձևաչափում:

 

Տոնը նշելու համար համայն պարային աշխարհի ներկայացուցիչները տալիս են համերգներ, հանդես են գալիս ինքնատիպ ներկայացումներով ու ներկայանում մեծ մասսայականություն վայելող ֆլեշմոբերով` թույլ տալով տարբեր ազգերի, մշակույթների ու կրոնների ներկայացուցիչներին խոսել նույն լեզվով` «պարի լեզվով»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին