Կարևոր իրադարձություններ

Եղան բազում մարդիկ, որոնց մոտ բավականին հարցեր ծագեցին, թե ինչ է կատարվում մեզ մոտ. Իվետա Մուկուչյան

29 Ապրիլ, 2016 15:23
Եղան բազում մարդիկ, որոնց մոտ բավականին հարցեր ծագեցին, թե ինչ է կատարվում մեզ մոտ. Իվետա Մուկուչյան

Մայիսիյի 10-ին, 12-ին, 14-ին Ստոկհոլմում կկայանա «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթը: Իսկ արդեն Մայիսի 1-ին հայաստանյան պատվիրակությունը կմեկնի Ստոկհոլմ: 

«Կարծում էի` ներվերս իր պիկին կհասնեն, բայց շատ հանգիստ եմ: Բեմում, բացի ինձնից, կլինեն նաև հինգ բեք-վոկալիստներ, որոնց շնորհիվ, կարծում եմ,  ես ինձ ավելի ապահով կզգամ: Բացի այդ` ելույթի շոուի համար համագործակցել ենք Շվեդիայից մի ռեժիսորի հետ. հանդիսատեսին գեղեցիկ համար է սպասվում»,- այսօր լրագրողներին ասաց Իվետան:

Նա նշեց նաև, որ, վերջին օրերի ղարաբաղյան դեպքերի հետ կապված, սիրտ չունի երգելու

«Ամստերդամի ելույթը չեղյալ համարեցի, ինչպես նաև Մոսկվայում բոլոր ուրախ համերգներին մասնակցելուց հրաժարվեցի, բայց կային տեղեր էլ, որ երգի բառերի առաջին հատվածը փոխեցի և աղոթքի տեսքով ներկայացրի այն` այդկերպ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը Ղարաբաղի վրա սևեռել: Պետք է ասեմ, որ եղան բազում մարդիկ, որոնց մոտ բավականին հարցեր ծագեցին, թե ինչ է կատարվում մեզ մոտ»,- ասաց երգչուհին: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին