Կարևոր իրադարձություններ

Աֆրիկյան պետությունների ղեկավարները քննարկում են փղերի բնաջնջման խնդիրը

29 Ապրիլ, 2016 15:16
Աֆրիկյան պետությունների ղեկավարները քննարկում են փղերի բնաջնջման խնդիրը

Քենիայում բացվում Է փղերի բնակույթի պահպանմանը նվիրված գագաթնաժողովը, որին կմասնակցեն աֆրիկյան պետությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր եւ գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին:

Սպասվում Է, որ հանդիպմանը կմասնակցեն Քենիայի, Ուգանդայի եւ Գամոնի նախագահները:

Ըստ փորձագետների տվյալների՝ վերջին հարյուր տարվա ընթացքում աֆրիկյան փղերի թվաքանակը կրճատվել Է 90 տոկոսով, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում նրանք կարող են ամբողջովին անհետանալ:

Սպասվում Է, որ Քենիայի հանդիպումից հետո բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոչնչացվի ավելի վաղ բռնագրավված 105 տոննա փղոսկր:

Աֆրիկայում կա շուրջ 450-500 հազար փիղ: Սակայն ամեն տարի որսագողերի ձեռքով զոհվում Է ավելի քան 30 հազար կենդանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին