Կարևոր իրադարձություններ

60 մլն եվրո․ «Յունայթեդ»-ը հերթական նորեկը կունենա

29 Ապրիլ, 2016 15:12
60 մլն եվրո․ «Յունայթեդ»-ը հերթական նորեկը կունենա

«Բենֆիկա»-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը կհամալրի «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմը։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Կողմերն արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում խոստումնալից ֆուտբոլիստի տրանսֆերի իրականացման համար։ Պորտուգալական ակումբի նախագահ Լուիշ Ֆելիպե Վիեիրան մեկնել է Անգլիա՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով։

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 75 մլն եվրո։ «Բենֆիկա»-ն կստանա 40 մլն եվրո, ևս 20 մլն՝ հավելավճարի տեսքով։

Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սանչեսն անցկացրել է 22 հանդիպում, խփել 2 գոլ։

 

Լրահոս

Դիտել ավելին