Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը պարզաբանում է

29 Ապրիլ, 2016 15:09
Ոստիկանությունը պարզաբանում է

ԶԼՄ-ների 29.04.16 թ. հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշեր կեղծելու և իրացնելու մեղադրանքով ճանապարհային ոստիկանության գործող աշխատակիցներ չեն կալանավորվել:

Գործը, որով մարդիկ են կալանավորվել, որևէ առնչություն չունի Ճանապարհային ոստիկանության գործառույթների հետ: Իսկ դիսպոզիցիայում հանցագործության տեսակների թվարկումը չի նշանակում, որ մեղադրանք է ներկայացվում դրանց բոլորի վերաբերյալ:

Ինչ վերաբերում է մեծ պահանջարկ ներկայացնող համարանիշերի տրամադրման կարգին, ապա տեղեկությունները հնացած են: Ներկայումս բոլոր համարանիշերը ներառված են ծառայության համակարգչային բազայում և բաց են ընտրության ու գնման համար, ինչը բացառում է Ճանապարհային ոստիկանության կողմից ցանկացած միջամտություն՝ ուղղորդում, գաղտնի ընտրություն, համարանիշերի վերատրամադրում և այլն:

Խնդրում ենք ոստիկանության վերաբերյալ հրապարակումներ պատրաստելիս, անստույգ տեղեկատվությունից ապահովագրված լինելու համար, դիմել ոստիկանության լրատվական ծառայություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին