Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կայացել է աշխարհում առաջին մրցարշավը մտքի ուժով կառավարվող դրոններով

29 Ապրիլ, 2016 14:58
ԱՄՆ-ում կայացել է աշխարհում առաջին մրցարշավը մտքի ուժով կառավարվող դրոններով

ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի ուսանողներն անցկացրել են դրոնների՝ աշխարհում առաջին մրցարշավը, որոնք կառավարվում են մտքի ուժով: Տեղի ունեցածի տեսագրությունն ապրիլի 22-ին հայտնվել Է բուհի YouTube-ալիքում: Վեց օրում տեսահոլովակը դիտել են ավելի քան 40 հազար անգամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

Ուսումնական հաստատությունում համոզված են, որ նման փորձարկումները սովորողներին կոգեշնչեն ոչ ինվազիվ նյարդաինտերֆեյսով համակարգիչների հետագա ուսումնասիրման:

Ինչպես հայտնել Է Mashable-ը, մրցման ժամանակ ուսանողներն օգտագործել են նյարդահամակարգչային ինտերֆեյս, որն ստեղծվել Է ուղեղի եւ Էլեկտրոնիային սարքի միջեւ տեղեկատվության փոխանակման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին