Կարևոր իրադարձություններ

Առավել մեծ թվով բնակչություն ունեն Շենգավիթն ու Մալաթիա-Սեբաստիան, ամենաքիչը՝ Նուբարաշենը

29 Ապրիլ, 2016 14:57
Առավել մեծ թվով բնակչություն ունեն Շենգավիթն ու Մալաթիա-Սեբաստիան, ամենաքիչը՝ Նուբարաշենը

Հայաստանի մշտական բնակչության թիվը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է  2 մլն 998 հազար 600: 
 

Այսպիսի տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը:
 

Առավել մեծ թվով բնակչություն ունեն Արմավիրի ու Արարատի մարզերը.  266 հազար 600 մարդ բնակվում է Արմավիրի մարզում, 258 հազար 900 մարդ՝ Արարարտի:
Ամենաքիչ բնակչությունը Վայոց Ձորինն է՝ 50 հազար 800:
 

Երևանի վարչական շրջաններից առավել մեծ թվով բնակչություն ունեն՝ Շենգավիթն ու Մալաթիա-Սեբաստիան՝ համապատասխանաբար 139 հազար հարյուր և 135 հազար 9 հարյուր: Ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշեն համայնքը՝ 9 800:

 

Լրահոս

Դիտել ավելին