Կարևոր իրադարձություններ

Ռիտա Սարգսյանը մասնակցել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար մանկապարտեզի բացմանը

29 Ապրիլ, 2016 14:53
Ռիտա Սարգսյանը մասնակցել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար մանկապարտեզի բացմանը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բացվեց մանկապարտեզ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Բացմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկա յացուցիչներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի տնօրեն Արա Բաբլոյանը նշել է, որ զարգացման հապաղում և հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրումը հասարակություն անհնար է առանց վաղ միջամտության, վերականգնողական համալիր միոցառումների և համապատասխան նախադպրոցական ու դպրոցական կրթական ծրագրի իրականացման: Հետևաբար, քննարկելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ որոշվել է որևէ վարչական շրջանում առանձնացնել մանկապարտեզ՝ այն ներառական դարձնելու համար: Արդյունքում ընտրվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզը: Վարչական շրջանի ընտրությունը պայմանավորված էր բնակչության թվաքանակի մեծությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին