Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Արզումանյանը խոսել է Հայաստանի հավաքականը լքելու պատճառների մասին

29 Ապրիլ, 2016 14:05
Ռոբերտ Արզումանյանը խոսել է Հայաստանի հավաքականը լքելու պատճառների մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոմերտ Արզումանյանը, ով հանդես է գալիս Ղազախստանի ֆուտբոլի առաջնությունում, լայնածավալ հարցազրույց է տվել տեղական «ProsportKz»-ին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով այդ լրատվամիջոցը, հայտնում է, որ Արզումանյանը խոսել է ինչպես ղազախական ֆուտբոլի, այնպես էլ իր տրանսֆերը տնօրինող ակումբի` ռուսաստանյան «Ամկար»-ի մասին: Զրույցի ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի և իր` հավաքականի կազմում չխաղալու որոշմանը:

«Հայաստանում բոլորին է հայտնի, թե որտեղ է ճշմարտությունը և որն է սուտը: Իհարկե, ինձ համար շատ ցավալի է, քանի որ 11 տարի խաղացել եմ հավաքականի կազմում, մշտապես նվիրվել եմ ավելի քան 100 տոկոսով, երկրպագուները գիտեն, որ ես խաղացել եմ անգամ ցավազրկումներից հետո: Հավաքականը հատուկ դեպք է, դու խաղում ես հայրենիքի համար, այդ պատճառով էլ ցավալի է: Ամեն դեպքում ես ունեմ սկզբունքներ, ես չէի կարող թույլ տալ, որ իմ մասին այդպիսի արտահայտություն հնչեր, այդ պատճառով էլ որոշում եմ կայացրել»,- ասել է Արզումանյանը` ներկայացնելով, թե ինչու է որոշել այլևս խաղալ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Խոսելով Հայաստանի հավաքականի վերջին անհաջողությունների մասին` Արզումանյանը նշել է, որ ֆուտբոլում մանրուքներ չկան. «Ֆուտբոլում մանրուքներ չեն լինում, բայց կա մեկ կարևոր գործոն, որն էլ, իմ կարծիքով, ազդել է մեծապես մեր թիմի ելույթների վրա: «ԵՎՐՈ-2012»-ի ընտրական մրցափուլից հետո մեր հավաքականի հանդեպ փոխվել է մրցակիցների վերաբերմունքը: Նախկինում Հայաստանի հավաքականն անհասկանալի թիմ էր, մեզ ոչ ոք չգիտեր: Երբ սկսեցինք հաջող հանդես գալ, մեզ արդեն ուսումնասիրեցին: Այլևս մեր դեմ բաց ֆուտբոլ չեն խաղում, որոշակիորեն զգուշանում են »:

Արզումանյանը չի խուսափել նաև Հենրիխ Մխիթարյանի մասին խոսելուց` նշելով, որ որպես մարդ Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստը որևէ փոփոխության չի ենթարկվել, սակայն որպես ֆուտբոլիստ զգալիորեն փոփոխվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին