Կարևոր իրադարձություններ

Շուշանիկ Բախշյանի ցուցմունքների մեջ հակասություններ կան

29 Ապրիլ, 2016 12:06
Շուշանիկ Բախշյանի ցուցմունքների մեջ հակասություններ կան

Անցյալ տարի ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր՝ Մարիա Հարությունյանի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է:

Shabat.am-ի հետ զրույցում տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մարինե Թովմասյանն ասաց, որ արդեն ծանոթացել են գործի նյութերին, սակայն այս պահին քննչական մարմնին որևէ միջնորդություն չեն պատրաստվում ներկայացնել:

 «Ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք եզրահանգման, որ Շուշանիկ Բախշյանի տարբեր ժամանակների ցուցմունքների մեջ կան հակասություններ: Այսինքն ամեն անգամ ինքն իր տված ցուցմունքներին  հակասել է, տեղեկություններ է հաղորդել, որոնք հերքվել են: Իրադարձությունների մասին տեղեկություններ է ասել, որոնք գործով հիմնավորվել են, որ այդպես չէ »,- ասաց փաստաբանը:

Շուշանիկ Բախշյանը մասնավորապես նշել է, որ  «Պառացետամոլ» տեսակի դեղահաբը Մերի Մարգարյանին նշանակել է  «Արաբկիր » բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ ականջի բժիշկը: Փաստաբանի պնդմամբ՝ կան համապատասխան փաստաթղթեր և ցուցմունքներ, որոնք ապացուցում են, որ այդ բժշկուհին նշանակում չի արել:

Չնայած այն հանգամանքին, որ Շուշանիկ Բախշյանի ներկացրած փաստաթղթերում նշված  է  «Պառացետամոլ» տեսակի դեղամիջոց, նա ցուցմուքներից մեկում նշել է, թե  Արաբկիր ԲԿ-ի բժիշկն էլ է նույն դեղահաբը նշանակել:

Թոմվասյանի խոսքով՝ «Նախաքննության ժամանակ հարցաքննվել է նաև  «Արաբկիր» ԲԿ-ի  բժշկուհին և նրա կողմից ներկայացրած հետազոտության փաստաթղթերում նշված է՝ խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգին:  Այսինքն այդ վիրուս  կոչվածը, սուր շնչառական գրիպը հերքել է, նշելով, որ այդ ջերմության աղբյուրը վիրուսի հետ կապ չունի»:

Ըստ փաստաբանի  Շուշանիկ Բախշյանի և Անի Բաբելյանի հարցաքննությունների միջև ևս կա հակասություններ: Այդ նպատակով  քննիչն առերեսում է կատարել:

 «Բախշյանը նշել է, որ Մերի Մարգարյանը հուլիսի 23-ին իրեն չի դիմել ջերմության համար, հետո նրա  և Մերի Մարգարյանի հեռախոսի վերծանումներով հիմնավորվել է, որ ծննդկանը դիմել է, իսկ նա հետագայում տված ցուցմունքում ասել է, որ շփոթվել է »,- եզրափակեց Մարինե Թովմասյանը:

Հիշեցնենք, որ   ևս 4 բժիշկների՝ Դավիթ Մխիթարյանի, Աշոտ Սիրունյանի, Տիգրան Սարգսյանի և Արամ Գրիգորյանի  մասով  նախաքննությունը շարունակվում է փաստաբանի ներկայացրած միջորդության համաձայն: 

 

Լրահոս

Դիտել ավելին